Ինչպե՞ս ստացվեց, որ կոմունիստական գաղափարախոսության հիման վրա ստեղծված օրինակելի խորհրդային հանրապետություններում բրեժնևյան տարիներին ձևավորվեցին բացարձակ մաֆիոզ բնույթի տեղական կոմունիստական բռնապետական իշխանություններ:
Փաստը պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:
Մտավորական այդ մարդը գովեստի խոսքերի կարիք չունի: Նրան կարելի է բնութագրել դավադրաբար սպանված հոր հասցեին Հորացիոյին ասված Համլետի խոսքերով.
-Նա մարդ էր, Հորացիո:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...